A
A
Վստահ է՝ կընտրվի Սերժ Սագսյանը (տեսանյութ)
ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել է մայիսի 24-ին կայանալիք կուսակցության համագումարին վերաբերող կազմակերպչական հարցեր: Այս մասին նիստից հետո, որը վարել է Սերժ Սագսյանը, ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ի դեպ, առաջին անգամ ՀՀԿ-ն իր համագումարին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների չի հրավիրել: Ինչպես նշել է Էդուարդ Շարմազանովը՝ սա հաշվետու համագումար է լինելու, որի ընթացքում քննարկվելու են ներկուսակցության խնդիրներ: Համագումարի կարեւորագույն հարցը լինելու է կուսակցության նախագահի ընտրությունը: ՀՀԿ մամուլի խոսնակը վստահ է, որ կընտրվի Սերժ Սագսյանը: