Կ. Բոթոյանն անձամբ է մոտեցել վարչապետին (տեսանյութ)
Կառավարության ծրագրի քվերկությանը ոչ իշխանական քառյակի չմասնակցելը բոյկոտ չէր: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Համ չէին ուզում ասել այո, համ էլ չէին կարող դեմ քվեարկել; Երևի մեկը մեկից քաշվում են, մտածում են, թե մյուս խմբակցությունները կասեն դավաճան են»: Իսկ այն դիտարկմանը, որ Կառավարության ծրագրի քվեարկությանը այսօր ՀՀԿ ական պատգամավորներին հարբած «բերման էին ենթարկում», պարոն Աբրահամյանը նախ ասաց, որ չի նկատել, ապա թե հնարավոր է: Դիտարկմանը թե ինչպես չի նկատել, երբ հարբած Առաքել Մովսիսիյանին նկատողություն էր անում հենց ինքը, նա պատասխանեց. «Դա էլ եք հասցրե՞լ նկատել»: Պարոն Աբրահամյանը վստահեցրեց՝ ինքը չի ցանկանում, որ քառյակի միջև անհամաձայնություններ լինեն. «Թող աշխատեն»: Այն լուրերը, թե ՕԵԿ պատգամավոր Կարեն Բոթոյանին իրենք են ստիպել դուրս գալ ՕԵԿ-ից և քվեարկել կառավարության ծրագրի օգտին, Հովիկ Աբրահամյանը նախ նշեց, որ նման բան չկա, ապա ավելացրեց. «Կարեն Բոթոյանը մոտեցել է ինձ և տեղյակ պահել, որ դուրս է գալիս ՕԵԿ-ից և կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին: Մինչև հիմա իմ գործողություններից չեք հասկացել, որ ես չեմ ստիպում, ես կարող եմ խնդրել կարող եմ հորդորել, բայց ոչ ստիպել»: