Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսկ դուք ինչ եք կարծում՝ ինչու ՊԵԿ-ը միացրին ֆիննախին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
78daea42c69f27e34e58173bba40cb17

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանին դուր չի գալիս, որ լրագրողները խոսում են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի բիզնեսի մասին. «Ինքը չլինի, Պողոսը պետք ա ըլնի, չէ՞»: Կառավարությունում Գագիկ Խաչատրյանի ներկայությունը բավական է, որպեսզի Լեւոն Զուրաբյանը չհավատա Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրում տեղ գտած մրցակցության խթանման եւ մենաշնորհների դեմ հռչակված պայքարին։ «Նա ստեղծել է Յուքոմը, նա այն մենաշնորհների հեղինակներից մեկն է, որը տարածվում է օպտիկական մալուխի ներկրման վրա»,- Գագիկ Խաչատրյանի մասին ասում է Լեւոն Զուրաբյանը։ «Ստիպված ես լինելու հավատալ»,-հակադարձում է Հովիկ Աբրահամյանը ավելացնելով, որ էլ ինքն ու Գագիկ Խաչատրյանը բիզնեսով չեն զբաղվի, ինչ եղել՝ եղել է. «Եթե պիտի գան, նշանակվեն, հետո շարունակեն, ազատվելու են՝ գնան»: «Բայց ես բիզնես չունեմ»,-Լեւոն Զուրաբյանին հակադարձում է ֆինանսների նախարարը` «Յուքոմն» իմը չէ, «Մեգաֆուդն» էլ իմը չէ: Մարդը միայն լրատվամիջոցներից է իմացել, որ ինքը բիզնես ունի. «Երբ որ լրատվամիջոցները ոչ նպատակային հոդվածներ են տպագրում, դա մեր կյանքը բարդացնում ա»: «Մի խոչընդոտեք մեր գործերին»,-բառացիորեն լրատվամիջոցներին հորդորում է Գագիկ Խաչատրյանը: Վերջինս զարմանում է, որ Լեւոն Զուրաբյանի նման քաղաքական գործիչը հավատում է լրագրողներին, որ ինքը բիզնես ունի, որոնցից են «Մոցարտ» շվեյցարական շոկոլադի գործարանը, «Անի կաթը», ինչ-որ տաքսի ծառայություն. «Գագիկ Խաչատրյանը ո՞նց կարա ապացուցի, որ, ասենք, «Չիմեգը», «Մոցարտը», «Անի կաթը»… իմ պաշտոնը, իմ պաշտոնը տաքսի ծառայության բիզնես անելու պաշտոն չի»: «Յուքոմի» պարագան մի քիչ ուրիշ է, Գագիկ Խաչատրյանինը չէ, բայց ինքը հպարտանում է այդ բիզնեսով: Իսկ ինչու՞ է հատկապես շրջանառվում հենց Գագիկ Խաչատրյանի անունը: Վերջինս համոզված է, որ իր շատ լավ ընկերներն են դա արել, որ իրեն դարձնեն խոցելի. «Իսկ խոցելի մարդը կառավարելի է: Հորինեցին այս ուրեմն բիզնես հետաքրքիր աշխարհը եւ ձեր միջոցով տարածեցին ի լուր Հայաստանի»: Ի դեպ, ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր պատասխանեց այն հարցին, թե իր օրոք ինչքա՞ն էր ստվերը Հայաստանում եւ ինչքան կլինի այսօր. «Այն ժամանակ գնահատականներ կան, տվել եմ 35 տոկոսը, կարծում եմ մոտավորապես այդ շրջանակներում է»: Պարոն Գաբրիելյանը երկակի պատասխան տվեց այն հարցին, թե ինչու իր օրոք ՊԵԿ-ը չէին միացնում ֆինանսների նախարարությանը եւ դա արեցին հատկապես Գագիկ Խաչատրյանին նախարար նշանակելուց հետո. «Իսկ ի՞նչ եք կարծում դուք»: