Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Բադեյանի ինքնախոստովանությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
903542cbcf7fd1551f8d1faa168a1892

Մեծամասնական ընտրակարգը պետք է մնա, քանի որ մարդիկ պետք է ունենան իրենց պատգամավորները: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձանաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՅԴ նախաձեռնությանը՝ փոփոխություններ կատարել «Ընտրական օրենսգրքում» եւ անցնել 100 տոկոսանոց ընտրակարգի: Պատգամավորները նրան չկարողացան հարցեր ուղղել, քանի որ այդպես էր ընդունվել ԱԺ ընթացակարգով։Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը հայտարարեց, որ Կառավարությունը դեմ է այս փոփոխություններին: Ելույթ ունենալու համար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարամզանովը ամբիոնի մոտ հրավիրեց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանին՝ հատուկ ընդգծելով. «Ամբիոնի մոտ ենք հրավիրում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Մանվել Բադեյանին»; Պարոն Բադեյանը հայտարարեց. «Ընդդիմությունը ինչպես միշտ առաջարկում է ազգը փրկելու դեղատոմսեր, բացի այդ՝ առաջարկում է իշխանական համակարգը հիմնել կուսակցական գաղափարախոսական հենքի վրա, բայց բացի ՀՀԿ-ից դա ո՞վ կարող է, ցույց տվեք: Չկա»: Նա սրտնեղեց հատկապես այն խոսակցություններից, թե մեծամասնական ընտրակարգով պատգամավոր են դառնում հիմնականում բիզնեսմենները. «Մեզ մեղադրում եք, որ բիզնեսմենները, որ եկել են ԱԺ, իրենց բիզնեսները պաշտպանելու համար են եկել: Բայց օրինակ, ինձ հաջողվե՞լ է պաշտպանել իմ բիզնեսը: Երբեք: Քաղաքականությունն եք բիզնես ստեղծել ու շատ էլ լավ էլ բարգավաճում եք դրա հաշվին»: Դահլիճը պայթեց ծիծաղից: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց իր կուսակցին. «Պարոն Բադեյանն օրիգինալ է, բայց ինչպես միշտ ազնիվ ու անկեղծ»: