A
A
Լարված իրավիճակ ՌԴ դեսպանատան մոտ (տեսանյութ)
Ազատության հրապարակից մի խումբ քաղաքացիներ երթով շարժվեցին ՌԴ դեսպանատուն։ Նրանք բողոքում են Կրեմլի հակամարդկային եւ օկուպանտ քաղաքականության, Մաքսային միությանը Հայաստանի բռնակցման դեմ եւ պահանջում են Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին, ի պատասխան հակաժողովրդավարական հայտարարության, persona non grata հայտարարել։ Այժմ մասնակիցները գտնվում են ՌԴ դեսպանատան հարակից տարածքում, սակայն ոստիկանությունը փակել է ճանապարհը եւ թույլ չի տալիս մոտենալ շենքին։ Չնայած որ երթը արտոնված էր, բայց այժմ ոչ մեկի թույլ չեն տալիս առաջանալ դեպի դեսպանատուն։