Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ «բերեց» Հայաստանին Օլանդը (տեսանյութ)

Քաղաքականություն
Anushik-Manoyan

« Ֆրանսուա Օլանդը Հայաստան եկավ ինչպես հին բարեկամի մոտ»,-համոզված է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ պարոն Մանոյանի` հատկապես հիմա Ֆրանսիայի նախագահի այցը մեծ նշանակություն ուներ մեր տարածաշրջանի համար։ « Հիմա, երբ Ռուսաստանը մեր տարածաշրջանը գոնե սեփական տեսանկյունից համարում է իր ազդեցության շրջան, եկավ բարձրաստիճան ղեկավար Արևմուտքից, սա կարևոր այցելություն էր»,-նկատում է նա: Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը գոհ է պարոն Օլանդի Հայաստանում արած հայտարություններից.«Արցախի հարցով կարևոր էր այն հայտարությունը,որ Ֆրանսիան խնդիր չի տեսնում կամարտահայտության մեջ, թեև նա հանրաքվե բառը օգտագործեց և ևս մեկ անգամ կարևորեց հայ-ֆրանսիական բարեկամական դարավոր հարաբերությունները»: Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին,պարոն Մանոյանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահի այն հայտարությունը, որ մյուս տարի ապրիլի 24-ին լինելու է Հայաստանում.«Սա շատ կարևոր հայտարություն էր, մյուս կողմից Օլանդը նույնսկ Թուրքիայում հայտարարեց,որ ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը պետք է ներկայացվի,պետք է օրինականացվի, բայց կարվի այնպիսի ձևով, որպեսզի վերջը չբեկանվի»,-նշեց նա: