Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուորլիքի շեշտադրումներից հետո պատերազմն անխուսափելի կլինի» (տեսանյութ)

Քաղաքականություն
28c377a4d9b575f9178b4d6c156235d9

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն առաջին հայացքից ոչ մի նորություն չի ասում, քանի որ Մադրիդյան սկզբունքներն են, սակայն իրականում ելույթը բավականին վտանգավոր է, քանի որ Ուորլիքի առաջարկներից և շեշտադրումներից հետո հայ-ադրբեջանական պատերազմն անխուսափելի կլինի»,- այսօր այս մասին լրագրողներին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Քաղաքագետն ընդգծեց, որ Ուորլիքը իր ելույթում գրեթե անտեսեց 2008 թվականին նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից առաջարկված ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու փաստը, փոխարենն առաջարկելով՝ զորքը դուրս բերել սահմանային գծից և սահմանին կանգնեցնել խաղաղապահ ուժեր։ Երվանդ Բոզոյանն այս պահին հայ -ադրբեջանական պատերազմը հնարավոր չի համարում, քանի որ, ըստ նրա, ուժային բալանսը պահպանվում է, և ադրբեջանական կողմը գիտի, որ այս պահին հաղթել չի կարող։ Այնուամենայնիվ, Ուորլիքի առաջարկներից հետո պատերազմն անխուսափելի կլինի. «Իր առաջարկած քայլով հայկական զորքերը դուրս պետք է բերվեն այդ տարածքներից և փոխարինվեն միջազգային խաղաղապահ ուժերով, այդ դեպքում ես որպես քաղաքագետ, պնդում եմ, որ ռազմական գործողություններն անխուսափելիորեն կվերսկսեն հաշվի առնելով ադրբեջանական ագրեսիվ կեցվածքը»։ Պարոն Բոզոյանը Ուորլիքի հայտարարության մեջ նաև մեսիջ է տեսնում՝ ուղղված Ռուսաստանին.« Միգուցե մեսիջ էր , որ մենք զիջումների գնացինք Ուկրաինայի հարցում, դուք էլ զիջումների գնացեք կովկասյան տարածաշրջանում»: