«Դեմ եմ»-ը պատրաստ է ցանկացած քայլի (տեսանյութ)
Սերժ Սարգսյանից մինչև ամենացածր պետական օղակների ներկայացուցիչներն արհամարհում են ՀՀ սահմանադրությունը: Այս կարգախոսով այսօր Երեւանում իր հերթական բողոքի ակցիան իրականացրեց «Դեմ եմ» նախաձեռնությունը:
Չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրանց խոստացել է վերանայել «Կենսաթոշակային օրենքի» պարտադիր բաղադրիչը, սակայն վարչապետի քայլերը, մասնավորապես ֆոնդերից մեկի կառավարչի հետ հանդիպելը, այլ բան է հուշում;
«Դեմ եմ» նախաձեռնության գնահատմամբ՝ մայիսի 12-ի ԱԺ արտահերթ օրակարգում ներկայացված կառավարության նախագծով օրենքից միայն հանված տուժ-տուգանքների մասին դրույթը։ «Դեմ եմ» նախաձեռնությունը շարունակում է պահանջել պարտադիր բաղադրիչի կասեցումը։
Նրանք ծանոթ են նաև ԱԺ ոչ իշխանական քառյակի ներկայացրած օրինագծին, և այն լիովին ընդունելի են համարում։
Նախաձեռնության անդամները չեն բացառում, որ մայիսի 12-ին Ազգային ժողովի մուտքի մոտ բազմամարդ հավաք կանցկացնեն՝ Կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագիծը տապալելու համար։