«Գաղտնազերծվում է բանակցությունների բովանդակությունը». Aravot.am
«Ուորլիքի ներկայացրած առաջարկը դրական է՝ իր բոլոր բացասական դետալներով»,- Aravot.am-ի հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ առաջարկած 6 կետերն այսպես մեկնաբանեց ՀՀ նախկին արտգործնախարար, վերակազմավորված ՀՀՇ-ի հիմնադիր անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքերով՝ այդ 6 կետերը առաջին անգամ չէ, որ հրապարակ հանվեցին. «Այդ կետերի մասին մենք լսել ենք, կարդացել ենք Մուսկոկայի, Լ՛Աքվիլայի հայտարարություններում: Բայց այս անգամ այդ 6 կետերի մեկնաբանությունն է տրվում: Գաղտնազերծվում է բանակցությունների բովանդակությունը»: Ջեյմս Ուորլիքը ներկայացրել էր, թե դա միայն իրենց կողմի մեկնաբանությունն է եւ համանախագահների անունից չի խոսում: Բայց Ալեքսանդր Արզումանյանը կասկած չունի, որ այդ տեսակետը համաձայնեցված է մյուս համանախագահողների հետ. «Այնպես չի, որ ՌԴ-ն կամ Ֆրանսիան դեմ են որեւէ կետի մեկնաբանությանը: Եթե այդպես լիներ, արդեն իսկ հայտարարություններ կլինեին: Սա ընդհանուր մոտեցումն է»: Անդրադառնալով բուն հայտարարության բովանդակությանը, պարոն Արզումանյանը նշեց. «Բազմիցս ասվել է, որ կողմերը պետք է խիզախություն ցուցաբերեն եւ իրենց ժողովուրդների հետ խոսեն: Հիմա փորձ է արվում այդ կոմպրոմիսն ուղղակի ներկայացնել ժողովուրդներին: Այնտեղ կան կետեր, որ մեզ համար կարող են անընդունելի լինել,բայց կարեւորը, դրականն այն է, որ մենք հասկանում ենք ինչի մասին են խոսում: Այլեւս մեր դիվանագիտությունից պետք է պահանջատեր լինենք, որպեսզի հասցնենք մեր դժգոհությունները եւ պահանջենք, որ իրականացվեն այն մոտեցումները, որը մեր տեսակետից ավելի հայանպաստ կլինեն: Ամբողջական հոդվածը՝ այստեղ