Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում կհյուրընկալվեն Դիարբեքիրի իսլամացած հայեր

Քաղաքականություն
spyurk

Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի և «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2014թ մրցանակաբաշխության վերաբերյալ մամլո ասուլիսը: Գլխավոր բանախոս, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը համառոտ ներկայացրեց ծրագրերը և նշեց, որ դրանք հիմնականում ուղղված են հայապահպանության խնդիրների լուծմանը: Խոսելով «Արի տուն» ծրագրի մասին Ֆ. Զաքարյանը նշեց, որ այս տարի ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները: Սիսիանը հռչակվել է երիտասարդության մայրաքաղաք և առաջին անգամ այնտեղ ևս արիտունցիների մասնակցությամբ կկազմակերպվեն միջոցառումներ և հանդիպումներ: Առաջին անգամ «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալվի Դիարբեքիրի (Տիգրանակերտ) իսլամացած հայերի 40-50 մարդուց բաղկացած խումբը: Հունիսի 29-ին Դիարբեքիրում կկազմակերպվի համերգ: «Արի տուն» ծրագիրը այս տարի ևս կիրականացվի 8 փուլով: Այն կմեկնարկի հունիսի 15-ին և կավարտվի օգոստոսի 30-ին: Սպասվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն: Գլխավոր բանախոսը ներկայացրեց նաև մայիսին կազմակերպվող միջոցառումները: Մայիսի 21-24-ը «Համայնքային օրեր» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն Նոր Ջուղայի մշակութային օրեր: Մայիսի 26-27-ին տեղի կունենա Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչների համաժողով: Մայիսի 27-ին կկայանա պետական հանձնաժողովների նիստը: Համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանը ներկայացրեց «Սփյուռք» ամառային դպրոցը, որը 2014թ. կիրականացվի վեց ուղղություններով՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց»-ին: Այս տարի ավելացել է «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման» դասընթացը: Արդեն ստացվել է 90 հայտ 14 երկրից: Սպասվում է 200-ից ավելի մասնակից: Սփյուռքի նախարարություն