«Տեր-Պետրոսյանի հայտարարությունն արդարացված դիվանագիտական քայլ էր» (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը մանրամասներ հիշեց Շուշիի գրավումից, որով պայմանավորվեց Արցախյան պատերազմի հաղթանակը: Նա անընդունելի է համարում մինչ օրս շրջանառվող այն տեսակետը, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր Շուշիի օպերացիայից, և գտնում է, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունն արդարացված դիվանագիտական քայլ էր: «Շուշիի գրավումից հետո, երբ մի շարք երկրներ դիվանագիտական նոտա հղեցին Հայաստանին` մեղադրելով ադրբեջանական տարածքների գրավման համար, առաջին նախագահը հայտարարեց, թե տեղյակ չէ Շուշիի գրավումից, ասեց դա ինքնապաշտպանական ուժեր էին, դա Ղարաբաղի խնդիրն էր: Շատերը բառի բուն իմաստով ընդունեցին դա և սկսեցին ասել, թե նախագահը տեղյակ չէ»,- ասաց Աստվածատուր Պետրոսյանը։ Դիտեք նաեւ տեսանյութը