A
A
ՕԵԿ-ը համագործակցում է ոչ իշխանական ուժերի հետ (տեսանյութ)
«Մենք կողմ ենք, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը լինի կամավոր», - այս մասին այսօր ասաց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորը նաև տեղեկացրեց, որ իրենք արդեն իսկ համագործակցում են ԱԺ ոչ իշխանական քառյակի հետ: «Բոլորովին վերջերս, երբ քառյակը հանդիպում էր «Ժառանգություն» խմբակցությունում, հրավիրվել ենք նաև մենք և համագործակցության քայլեր կատարել», - ասաց նա: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը գտնում է, որ նոր կառավարության կազմում նոր դեմքերը շատ քիչ են: Մարգարյանի խոսքով` կառավարությունը պետք է աջակցի փոքր և միջին բիզնեսին. «ՕԵԿ-ը մի քանի ծրագրեր և առաջարկներ է ներկայացրել դրանց առաջընթացի նպաստման ուղղությամբ», - ավելացրեց նա: