Ակնկալիքներ ունի Գալուստ Սահակյանից (տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մեծ ակնկալիքներ ունի ԱԺ նորանշանակ նախագահ Գալուստ Սահակյանից։ « Նոր մարդ չէ համակարգում։ Երկար տարիներ ինչպես կուսակցության, այնպես էլ խմբակցության ղեկավար է եղել։ Ինչպես մեծ խմբակցությունը կարողացել է ղեկավարել, հուսանք, որ նույն կերպ էլ կղեկավարի ԱԺ-ն»,- «Ա1+»-ին ասաց ԱԺ Հանրապետական պատգամավորը։ Ընտրվելուց հետո Գալուստ Սահակյանը մեկ նիստ է վարել, եւ դա, ըստ տիկին Մուրադյանի, շատ արդյունավետ է եղել։ «Մենք մեծ հույսեր ունենք, հենվում ենք իր գրագիտության, փորձառության եւ հմտությունների վրա»,- եզրափակեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը։ Խոսելով կրթության ոլորտի խնդիրների մասին՝ ԱԺ հանրապետական պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ հանրակրթական դպրոցների տնօրենները եւ ուսուցիչները վերապատրաստման կարիք ունեն։ Ըստ նրա՝ պետք է կարգավորվի դպրոցների բարոյահոգեբանական մթնոլորտը։