ԱՄՆ ՄԶԳ-ն՝ հարկային հայկական ընկալումների մասին
Վաղը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) կներկայացնի «Հարկային ընկալումներ» հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների ծրագրի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ Հարկային բարեփոխումների ծրագրի (ՀԲԾ) շրջանակում: Միջոցառման նպատակն է խթանել համագործակցության մշակույթը անկախ հետազոտողների, քաղաքականության վերլուծաբանների, խորհրդատուների և միջազգային կազմակերպությունների միջև՝ օժանդակելու ՀՀ կառավարությանը հարկային քաղաքականության և վարչարարության բարեփոխումների նախաձեռնությունների ձևավորման և իրականացման հարցում: Հետազոտությունն անդրադարձել է Հայաստանում հարկերի մասին պատկերացումների բարելավման խնդրին, միաժամանակ կարևոր դեր հատկացնելով պետական-մասնավոր հատվածների միջև երկխոսության ամրապնդմանը և կամավոր օրինապահության մշակույթի արմատավորմանը, որոնք անհրաժեշտ են երկրի տնտեսական աճի և ազգաբնակչության սոցիալական բարեկեցության համար: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։