Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշիի ազատագրման օր՝ հնչող սպառնալիքներ (տեսանյութ)

Քաղաքականություն
HAPK

Այս օրերին նշվում է Շուշիի ազատագրման օրը, իսկ Ադրբեջանի կողմից օրըստօրե հնչում են սպառնալիքները նոր ագրեսիա սկսելու եւ այլ տեսքով։ Այսօր «Հավաքական ինքնապաշտպանություն։ Քաղաքական խնդիրներ եւ իրավական ասպեկտներ» միջազգային գիտա-գործնական գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ Երեւանյան ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը։ Նրա խոսքով՝ պատահական չէ, որ գիտաժողովը կազմակերպվել է այսօր. «Որովհետեւ այսօր աճում է լարվածությունը ոչ միայն Եվրոպական ուղղությամբ, այլև միջինասիական եւ հարավկովասյան ուղղությամբ, որը համարվում է նաեւ մեր ուղղությունը, եւ այդ տեսակետից փորձելու ենք գտնել լուծումներ, նոր խոսք ասել, որ կոչվում է հավաքական անվտանգություն, բարձրացնել այն խնդիրները եւ հարցերը, որոնք կարող են առաջանալ հավաքական ինքնապաշտպանություն իրականացնելիս եւ դա հրատարակել ժողովածուի տեսքով։ Ժողովածուն կտրամադրվի մեր ռազմական քաղաքական գործիչներին եւ հասարակության լայն շրջանակներին»,- հայտարարեց պարոն Թորոսյանը։ Գիտաժողովը, որը կտեւի երկու օր, կազմակերպել էր ՀՀ-ում Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպություն «ՀԱՊԿ» ինստիտուտը՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի եւ Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի հետ համատեղ։