Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմաթիվ զոհեր Օդեսայում

Քաղաքականություն
2D864089-00F9-4C20-A988-55E3B7B535EB_w640_r1_s_cx0_cy7_cw0

Ամերիկայի Ձայն Ուկրաինայի սևծովյան Օդեսա քաղաքում մեկ տասնյակից ավելի մարդ զոհվել է հրդեհի պատճառով, զոհեր են եղել նաև ռուսաստանամետ և Ռուսաստանի դեմ հանդես եկող խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների պատճառով:   Ուկրաինայի կառավարության կողմից հրապարակված հայտարարության համաձայն, Օդեսայում արհմիության շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է 31 մարդ: Հաղորդագրությունների համաձայն, հրդեհի հետևանքով վնասվածքներ է ստացել 50 մարդ, այդ թվում ոստիկանության տասը ծառայող:   Սևծովյան նավահանգստային Օդեսա քաղաքին վերջերս հաջողվում էր խուսափել հիմնականում ռուսաստանամետ անջատողականների կողմից հրահրվող խռովություններից, սակայն ուրբաթ օրը քաղաքում տեղի ունեցած բախումները նոր ճակատ են բացել Ուկրաինայում, որտեղ չեն դադարում բռնությունները:   Ուկրաինայի ոստիկանության տեղեկությունների համաձայն, առնվազն երեք մարդ զոհվել, 15 մարդ վնասվածքներ է ստացել հրազենային կրակից ուրբաթ օրը Օդեսայում ռուսաստանամետ ցուցարարների և Կիևի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ: Բախումները քաղաքում շարունակվել են մինչև ուշ երեկո: