A
A
Չորս մասնակից
Արագ եւ կայծակնային շախմատի 2014 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանից կմասնակցեն 4 շախմատիստ: Նրանք են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Զավեն Անդրիասյանը: Առաջնությունը տեղի կունենա հունիսի 15-20-ին, Դուբայում: Սկզբում մասնակիցները երեք օրում, 15 տուրով կորոշեն արագ շախմատի աշխարհի չեմպիոնին, ապա երկու օրվա մեջ կանցկացնեն կայծակնային շախմատի 21 պարտիա եւ կվիճարկեն առաջին տեղը: Առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 200 հազար դոլար: Մրցաշարերի հաթողները կպարգեւատրվեն 40.000-ական դոլարով: