Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ պաշտպանության նախարարը հորդորել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելացնել պաշտպանական ծախսերը

Քաղաքականություն
BFFE2FC9-1C0F-4068-A155-BB984B7168C0_w640_r1_s_cx0_cy3_cw0

Ամերիկայի Ձայն Հեյգել. «Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող գործողությունները ակնհայտորեն պարզ են դարձրել ՆԱՏՕ-ի արժեքը: Երկարաժամկետում մենք պետք է ակնկալենք, որ Ռուսաստանը փորձության է ենթարկելու մեր դաշինքի նպատակը, տոկությունն ու հանձնառությունը» «ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերն Ուկրաինայում՝ Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունների լույսի ներքո»:   Այս հայտարարությամբ, ըստ Պենտագոնի, Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնում ուրբաթ օրն անցկացված քննարկման ժամանակ հանդես է եկել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը՝ նշելով, որ «ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է վերահաստատեն ֆինանսական իրենց պարտավորությունները»:   ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից կատարվող պաշտպանական ծախսերն արդեն երկար ժամանակ առաջացնում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների մտահոգությունը: Հյուսիսատլանտյան անդամ 28 պետություններից ընդամենը մի քանիսն են պաշտպանական նպատակներով ծախսում իրենց ՀՆԱ-ի երկու տոկոսը, ինչը ամրագրված է ՆԱՏՕ-ի գործընկերության համաձայնագրով:   «Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող գործողությունները ակնհայտորեն պարզ են դարձրել ՆԱՏՕ-ի արժեքը: Երկարաժամկետում մենք պետք է ակնկալենք, որ Ռուսաստանը փորձության է ենթարկելու մեր դաշինքի նպատակը, տոկությունն ու հանձնառությունը», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:   Չաք Հեյգելը, բացի այդ, հորդորել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ֆինանսների նախարարներին այցելել Հյուսիսատլանտյան դաշինքի հանդիպումը՝ քննարկելու համար պաշտպանական ծախսերը:   Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի, «անհրաժեշտ է հաղթահարել ֆինանսական փակուղին»: