Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ, ոչ, չի կարելի Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել» (տեսանյութ)

Քաղաքականություն
azatamartik1

Երկրապահը չպետք է զբաղվի քաղաքականությամբ. Համոզված են հենց իրենք` Երկրապահ կամավորական միավորման անդամները. «Դեռ Հայաստանը պատերազմական իրավիճակի մեջ է, մենք շրջափակված ենք, ճանապարհներ չունենք: Ես չեմ գտնում, որ պետք է բողոքել»,- «Ա1+»-ին ասաց ԵԿՄ անդամ Ուսուբ Սարհանգյանը։ Մեկ այլ երկրապահ Գերասիմ Գասպարյանն էլ հավելեց. «Փողոց դուրս գալ, հավատացեք, որ չարժի, երկրապահը քաղաքականության հետ կապ չունի»: Ազատամարտիկների ռազմադաշտայի խորհուրդ կոչվող կառույցը դեռ նախորդ տարվանից պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը և սպառնում հեղափոխություն իրականացնել: Մինչդեռ երկրապահները լսել անգամ չեն ուզում Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին. «Ոչ, ոչ, ոչ: Սերժ Սարգսյանը մեր մարտական ընկերն ա, ո՞նց կլնի դա։ Թող էտ մարդը աշխատի, ճգնաժամից դուրս հանի հայ ժողովրդին»,- ասում է ազատամարտիկ Ուսուբ Սարհանգյանը, ով բազմանդամ ընտանիքի հայր է, բնակարանի խնդիր ունի, անգամ թոշակ չի ստանում: Այդուհանդերձ, կառավարությունից բողոքել չի պատրաստվում. «Ես 1989 թվին, որ գնացել եմ, ոչ մի շահ չեմ ունեցել իշխանություններից: Մենք նենց պիտի անենք, որ զենք զինամթերք ձեռք բերենք, դեռ պիտի պայքարենք»,- ասում է նա, իսկ «Ա1+»-ի այն հարցին, թե ինչպե՞ս է հոգում իր ապրուստը, Ուսուբ Սարգանյանը պատասխանում է. «Դե գոյատևում ենք էլի, գյուղացի մարդ ենք»: Մեկ այլ ազատամարտիկ Գերասիմ Գասպարյանն էլ հուշում է՝ ազատամարտիկների սոցիալական խնդիրները պետք է կարգավորվեն օրենքով. «Հարկավոր է ԱԺ-ին դիմել, բացի այդ կառավարությունում կարելի է բարձրաձայնել այդ հարցերը»: Խնդիրները պետք է քաղաքակիրթ ձևով լուծել` լինեն դրանք սոցիալական, թե քաղաքական: Փողոցում պայքարող ազատամարտիկներին հորդորում է պահեստազորի գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը. «Իրոք չի կարելի սոցիալական ինչ-որ խնդիրների վրա փորձել կառուցել մի բան։ Չէ՞, որ մենք հաղթել ենք, հաղթել ենք այն առումով, որ եղել ենք միասնական»։