ՀՀԿ-ն կդառնա՞ Կոմունիստական կուսակցություն. aravot.am
«Կամ այդտեղ մի փոքր պարծենկոտություն կա, կամ մտադրություն ներկա ՀՀԿ-ն դարձնել մի այնպիսի կառույց, ինչպես խորհրդային տարիներին Կոմունիստական կուսակցությունն էր»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, թե ով ցանկանում է նախագահ կամ վարչապետ դառնալ, նրա համար միակ ուղին ՀՀԿ-ն է, արդյոք նշանակո՞ւմ է այն, որ ՀՀԿ-ն առաջիկայում չի պատրաստվում իշխանությունը զիջել, այսպես պատասխանեց «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն էր արել, «թե Սերժ Սարգսյանի՝ չառաջադրվելու եւ ապագայում վարչապետի պաշտոնին չհավակնելու հայտարարությունը Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծել եւ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապագա տասնամյակում պետք է հասկանան, որ դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ միակը, ՀՀԿ-ն է»։ Այսինքն՝ այս հայտարարությունից բխում է այն, որ դաշտը բաց է, բայց մրցակցությունը առաջին հերթին ընթանալու է ՀՀԿ-ի ներսում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ