«Մի քանի նախարարներ կստանան կոնֆետներ». aravot.am
Վերջին քաղաքական վերադասավորումներում` ի դեմս կազմավորված նոր կառավարության եւ իրականացվող կառուցվածքային փոփոխությունների, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը որեւէ տրամաբանություն չի տեսնում` նաեւ առկա հիմնախնդիրների լուծման հեռանկարի առումով: Ավելին, նա անտեղի ժամանակի կորուստ է համարում` Սերժ Սարգսյանի կառավարության կազմի վերլուծությունները, քանի որ իշխանությունը հանրությունից չէ, ժողովրդից չի ձեւավորված, Սերժ Սարգսյանն ընտրյալ նախագահ չէ եւ իր բոլոր կառավարման, կառավարչական կամ վարչարարական քայլերն ուղղված են այս կամ այն կերպ իշխանությունը պահպանելուն: «Տեսնում ենք հին կադրերի վերադարձ` իրենց կամ զուգահեռ պաշտոններին: Ստացվում է, որ նախարարների մեծ մասն ունիվերսալիստներ են. մի օր կարող են լինել դատարանի նախագահ, մի օր դեսպան, մի օր` արդարադատության նախարար եւ այլն: Խառը փոխադրումներ, փոխատեղումներ է անում, ինչը շատ նման է բորշ խառնելուն: Անկեղծ եմ ասում, առանց հեգնանքի`լուրջ չեմ վերաբերվում Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությանը: Ես չեմ տեսնում որեւէ լուրջ նպատակ`հասարակական կյանքը բարեփոխելու»: Մեր զրուցակցի կարծիքով, նման բարեփոխումից առաջ`«եթե մեջն ինչ-որ պահի խիղճն արթնացել է», նախագահը պետք է սկսեր հանրությանը բացատրել արտագաղթի, գործազրկության նման աղետների ու չարիքի պատճառը. «Բայց դա չենք տեսնում: Տեսնում ենք բյուջէ լցնելու վարչահրամայական եղանակներ, իշխանություն պահելու վարք, մարդու իրավունքների զանգվածային խախտումների շարունակություն, անօթեւանների վիճակի նույնությունը` տարիներ շարունակ: Ամբողջական հոդվածը` այստեղ