Մինչեւ հունիսի 30-ը՝ հստակեցումներ կուտակայինի հարցում (տեսանյութ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նշեց, որ կառավարությունը կարգավորում է կուտակային օրենսդրությունը. «Կառավարությունը այս դեպքում նաև անսալով հասարակության բոլոր շերտերի կարծիքին՝ քայլ է անում, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը բավարարված լինեն։ Սա թույլ կտա գտնել բոլոր հարցերի պատասխանները»։ Նա նաև շտապեց հանգստացնել, որ արված պահումները ոչ մի տեղ չեն կորչի. «Այն գումարները, որոնք վճարվել են, մասնակիցների հաշիվներին են և լրացուցիչ եկամուտներ են բերում։ Մինչև սեպտեմբերի 30-ի մասին խոսելը, պետք է նշեմ՝ մինչև հունիսի 30-ը մենք արդեն բավականին հստակեցումներ կանենք»,- ասաց նա։ Քննարկումը կիսատ մնաց ելույթների պատճառով։ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի խորհրդարանական լսումները կշարունակվեն վաղը։