Թուրքիան փորձում է խուսափել հատուցումից (տեսանյութ)
Թուրքիան զարտուղի ճանապարհներով փորձում է խուսափել Հայոց ցեղասպանության գլխավոր խնդրից՝ փոխհատուցումից։ Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված «1915թ. Հայոց ցեղասպանությունը միջազգային քաղաքականության դիտանկյունից» քննարկմանը հայտարարեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը. «Հատուցում ամենեւին չի նշանակում արկածախնդրություն, չի նշանակում պատերազմ Թուրքիայի հանրապետությանը։ Կա իրավաքաղաքական խնդիր, որը պետք է լուծում ստանա, ինչպես լուծում ստացավ Հոլոքոստի պարագայում»։ Հայոց ցեղասպանության հարցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը ամենամեծ բացթողումը համարում է պետական քաղաքականության բացակայությունը։ Նա գտնում է, որ բոլոր հայկական հարցերը, որոնք տեղ են գտնել միջազգային ատյաններում, պետք է գնահատվեն անվտանգության տեսանկյունից. «ՀՀ-ն պիտի իր գնահատականն ունենա, որովհետև այլ տեղում սուբյեկտը մենք չենք։ Մենք պետք է ունենանք մեր ձեւակերպված իրավունքը»։ Մանրամասները՝ տեսանյութում։