Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միայն ՄԻՊ-ն է դիմում ՍԴ

Քաղաքականություն
0913244411e823d858d72d96602e5ca2

Սահմանադրական զարգացումները նման են մարդու սրտին` բոլոր խողովակները պետք է բաց լինեն. այսօր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի շուրջ քննարկմանը հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա այս գործընթացում առաջարկում է նախեւառաջ հաշվի առնել հետեւյալը. «Մենք պետք է սահմանադրականացնենք անձի սոցիալական վարքագիծը, եւ իշխանությունների հանրային վարքագիծը, այս դեպքում մենք կունենանք լուծված խնդիր»։ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ գործող Մայր օրենքում բազմաթիվ են վերացական կամ չկիրառվող նորմերը։ Շատ են նաև ոչ հստակ ձեւակերպումները; Օրինակ երկրի գլխավոր օրենքը չի ասում, թե որն է Հայաստանում գործադիր իշխանությունը։ Գագիկ Հարությունյանը ցավով է նշում, որ մեր հանրությունը եւս չի տարբերակում օրենքն ու իրավական օրենքը։ Խնդրին անդրադառնում ենք միայն այն դեպքում երբ քաղաքացին դիմում է ՍԴ։ Միաժամանակ պարոն Հարությունյանը նկատում է՝ մենք երկրի բարձագույն դատարան դիմելու մշակույթ չունենք. «2006 թվականից միայն ՄԻՊ-ն է դիմում մեզ, մյուսները տեղից չեն շարժվում։ Իսկ քաղաքացիները երբ դիմում են, գրեթե բոլորը հակասահմանադրական են համարվում»։ Սահմանադրական բարեփոխումնների հայեցակարգը, ըստ Գագիկ Հարությունյանի, մեզ հնարավորություն կտա Մայր օրենքը դարձնել կիրառելի։ Պարոն Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ բարեփոխումների ընթացքում նախատեսվում են հանրային քննարկումներ։