Կարեն Կարապետյանը չի ասել՝ ինչու է հրաժարվում ԱԺ նախագահի աթոռից (տեսանյութ)
Գալուստ Սահակյանը սիրում է իր տունը, Ազգային Ժողովի նախագահ ընտրվելուց հետո կառավարական ամառանոց չի տեղափոխվի. «Ես սիրում եմ իմ տունը, իմ կահույքը, էնպես որ նման նախախնամություն էլ չունեմ»: Ազգային ժողովի ապագա նախագահը դեմ չի լինի իր նախորդի՝ Հովիկ Աբրահամյանի օրինակով կառուցել դղյակ, որը նման կլինի Ազգային ժողովի շենքին: Բայց դա անելու է ազնիվ ճանապարհով. «Էդ մասին մտածում եմ»: Պատգամավորը միանգամից տեղեկացնում է` ինքը բիզնես չունի, չի էլ երազում բիզնես ունենալու մասին. «Երեւի էդտեղ մի քիչ անորակ եմ»: Խմբակցության ղեկավարն այսօր դժվարացավ ասել, թե ինչու՞ իրենից առաջ Ազգային ժողովը ղեկավարելուց հրաժարվեց Կարեն Կարապետյանը. «Մենք մտերիմներ ենք, մոտ ենք, բայց ինքը չի բնութագրել, թե ինչու է հրաժարվել»: Այն հարցին, թե ճի՞շտ է, որ Կարեն Կարապետյանն իրականում հասկացել է, որ Հանրապետականը մեռնող կուսակցություն է եւ չի ցանկացել որեւէ ընդհանուր բան ունենալ այդ կուսակցության հետ, պարոն Սահակյանը հակադարձեց պոետիկ հարցադրումով. «Այսինքն, դուք չե՞ք հավատում մեր ազգի ճակատագրին»: