Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդարանում իրավական կազուս է. Առավոտ

Քաղաքականություն
Rubik_Hakobyan

Քիչ առաջ խորհրդարանական խմբակցությունները`ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի մոտ ավարտեցին քննարկումները`հաշվիչ հանձնաժողովի վերաբերյալ: Հիշեցնենք, դեռ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կայացած նիստերի ժամանակ`«գազի հարցով» խորհրդարանական քվեարկությունից հետո խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտել էին հաշվիչ հանձնաժողովում մասնակցությունը: Այժմ, երբ ՕԵԿ-ն էլ իրեն հայտարարեց ընդդիմություն եւ հրաժարվեց մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, հաշվիչ հանձնաժողովի գործունեության առումով լուրջ խնդիր է առաջանում, մանավանդ, որ վաղն առավոտյան արդեն տեղի են ունենալու ԱԺ նախագահի եւ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրություններ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ