A
A
Քաղաքացին ընկել է ներքևի հարկի ծածկի վրա
Ապրիլի 28-ին, ժամը 11.53-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին Երևանի «Բանավան» թաղամասի թիվ 9 շենքից կենցաղային աշխատանքներ իրականացնելիս ընկել է ներքևի հարկի ծածկի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 9 շենքի բնակիչներից մեկը ընկել է 5-րդ հարկի պատուհանին կից ինքնաշեն պահածոների արկղի վրա: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և ապամոնտաժել պահածոների արկղը: