Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական 2 ալիքների հարցը կմտնի ՀՌԱՀ. Media.am

Քաղաքականություն
kiselev

Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դիմելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով (ՀՌԱՀ)՝ ներկայացնելով ռուսաստանյան «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաընկերությունների հաղորդումների այլատյացության եւ ազգամիջյան ատելության քարոզի փաստեր: Արեւելյան գործընկերության Հայաստանի պլատֆորմը, որը համախմբում է շուրջ 200 հասարակական կազմակերպություններ, հայտարարություն է տարածել, որով ՀՌԱՀ-ից պահանջում է կասեցնել ռուսաստանյան հեռուստաընկերությունների հեռարձակումը Հայաստանում եւ ազատված հաճախականությունը հանել լիցենզավորման մրցույթի: Հայաստանյան պլատֆորմի համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հանրային քննարկում է ակնկալում հարցի շուրջ: «Շատերը խնդրի առարկան եւ հայտարարության բուն իմաստը չեն ընկալում: Քննարկումը թույլ կտա ավելի լավ ընկալել եւ հասկանալ խնդրի իրավական եւ այլ կողմերը: Մաքսիմալ արդյունքը, որ սպասում ենք, նաեւ պաշտոնական մակարդակում քննարկում սկսելն է»,- ասում է Բորիս Նավասարդյանը: Հայաստանյան պլատֆորմի անդամ՝ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ ռուսաստանյան երկու հեռուստաընկերությունների կողմից օրենքի խախտման փաստերի պակաս չկա: «Այդ հեռուստաընկերությունների հեղինակային հաղորդումների մեջ հեղինակների կողմից եղել է ոչ միայն այլատյացության, ազգամիջյան ատելության, այլեւ պատերազմի քարոզչություն: Բայց եթե ՀՌԱՀ-ի տեսողությունն, ինչպես միշտ, պրոբլեմատիկ է, որովհետեւ ՀՌԱՀ-ը խախտվող օրենքները չի տեսնում նույնիսկ հայկական հեռուստաընկերություններում, ուրեմն ավելի մանրամասն ցույց կտանք՝ խոշորացույցի ներքո»,- ասում է Հովսեփ Խուրշուդյանը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ ռուսաստանյան «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաընկերությունների հեռարձակումը Հայաստանում պետք է օրակարգային հարց դառնա: Ավելին՝ այստեղ