Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանը տանում է լավ հայերին» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli

Ռուսաստանի դաշնության նոր ընդունած՝ հեշտացված կարգով քաղաքացիություն ստանալու օրենքը ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի համար անհասկանալի է: Նշենք, որ ՌԴ-ի ընդունած նոր օրենքի համաձայն` այն օտարերկրացիները կամ նրանց հարազատները, ովքեր բնակվում են կամ բնակվել են ՌԴ տարածքում կամ նախկին ԽՍՀՄ-ում և Ռուսական կայսրության տարածքում (ժամանակակից Ռուսաստանի սահմաններում), ռուսերենի կրող են, կկարողանան հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ 3 ամսվա ընթացքում: Ժողովրդագիրը դժվարանում է ասել, թե արդյոք նոր օրենքը կազդի՞ Հայաստանի արտագաղթի վրա: Ռուբեն Եգանյանը ձեռնպահ է մնում օրենքի մասին մեկնաբանություններ տալուց, սակայն նշում, որ նոր օրենքից կփորձեն հատկապես օգտվել ՀՀ այն քաղաքացիները, որոնց ապրուստի միակ միջոցը Ռուսաստանում արտագնա աշխատանքն է: Հրապարակախոս Կարինե Հակոբյանի կարծիքով` ամեն ինչ ակնհայտ է. նոր օրենքի ընդունմամբ Ռուսաստանը ցանկանում է իր բնակչության թվաքանակը շատացնել։ Կարինե Հակոբյանի խոսքով` Ռուսաստանի բոլոր օրենքները մեկ նպատակի են ծառայում՝ համալրել իրենց բնակչությունը նաև հայերով. «Ռուսաստանին պետք է ժողովրդի լավ մասը, ովքեր խելոք են, աշխատասեր, գրագետ և օրենք չեն խախտում»: Ըստ նրա` Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությանը Հայաստանը պատասխանում է իր «չքաղաքականությամբ»: