«Հայաստանը դուրս կգա հայ - թուրքական արձանագրություններից». Azatutyun.am
Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ քաղաքական հայտարարությունը, որով պաշտոնական Երևանը պատրաստվում է հանդես գալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, կապված կլինի հայ - թուրքական արձանագրություններից Հայաստանի միակողմանի դուրս գալու հետ: Օրերս խոսելով հայ - թուրքական արձանագրությունների մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանց վերաբերյալ մտավախություններն անհիմն էին: «Հայ - թուրքական գործընթացը սկսել ենք, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի, մինչդեռ ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Թուրքիան փորձեց նախապայմաններ առաջադրել, որի պատճառով էլ գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է», - ընդգծել է նախագահը: Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն էլ շաբաթավերջին ասել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սպասվում են քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին: «Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը՝ քաղաքական հայտարարությունը Հայաստանի կառավարության, կամ նախագահի հայտարարությունը, կապված կլինի նրա հետ, որ Հայաստանը միակողմանի դուրս կգա այդ պրոտոկոլներից», - «Ազատության» հետ զրույցում ասել է Ստեփան Գրիգորյանը: Շարունակությունը՝ սկբնաղբյուր կայքում