Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը նամակ է ստացել. «Առավոտ»

Քաղաքականություն
7219b9f602a301e8f185740361f10563

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հարց էր ուղղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ Եվրոպական խորհրդարանի կողմից 2011 թվականի ապրիլի 7-ին ընդունված բանաձեւի կապակցությամբ, ուր նշված էր, որ ԵՄ կառույցները պետք է չճանաչված պետություններում վստահություն ներշնչող ծրագրեր իրականացնեն եւ երկխոսություն ծավալեն քաղաքացիական հասարակության հետ։ Հայ պատգամավորը փորձել էր ճշտել, թե ինչո՞ւ մինչ օրս որեւէ նման ծրագիր չի իրականացվում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում եւ ինչո՞ւ ԵՄ ինստիտուտները չեն կատարում իրենց իսկ խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը։ Ի պատասխան հայ պատգամավոր բանավոր հարցի, նախօրեին Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը գրավոր նամակ է ուղարկել հայ պատգամավորին, ուր ասված է՝ «2012 թ-ին ընդունած 2 օրենքներում, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին, Եվրոպական խորհրդարանը պահանջում է, որ Եվրոպական հանձնաժողովը և ԱԳԵԾ-ն (Արտաքին գործերի եվրոպական ծառայություն) աջակցեն վստահության ամրապնդման միջոցառումներին, որոնք կտարածեն երկկողմանի խաղաղության, հաշտության, վստահության գաղափարներ: Բացի այդ, ԵՄ-ի ֆինանսավորած ծրագրերը նպատակ ունեն խթանելու փոխզիջմանը և խաղաղ կարգավորմանը: Ես ուրախ եմ մատնանշելու, որ այս խոսքերը գործ են դարձել: ԵՄ-ն այժմ ֆինանսավորում է «Եվրոպական համագործակցություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» ծրագիրը: Այս բացառիկ նախաձեռնությունը նպատակ ունի դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ իրականացնելով բազմազան ծրագրեր տեղական գործընկերների հետ՝ խթանելու տարածաշրջանում տևական խաղաղությանը»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝