Թեւան Պողոսյանը՝ հայ-թուրքականի ուղերձների մասին. aravot.am
«Մամուլի խոսնակի հայտարարության մեջ ես ավելի շատ ուղերձներ տեսա դրսին ուղղված, քան ներքաղաքական»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն` անդրադառնալով նախօրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, որ ապրիլի 24-ից առաջ հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի: Հիշեցնենք, դրանից մեկ օր առաջ ՀՀ ՊՆ այցելության ժամանակ, նախագահ Սարգսյանը խոսել էր հայ-թուրքական արձանագրությունների մասին, նկատել էր, որ դրանց վերաբերյալ նախկին բոլոր թերահավատություններն անհիմն էին: «Նախորդ օրը պաշտպանության նախարարությունում հնչած Սերժ Սարգսյանի խոսքն ամբողջովին այն մասին էր, որ իշխանությունները չեն համարում, որ հայ-թուրքական արձանագրությունները խնդրահարույց են եղել, ավելին՝ ժամանակին հնչած բոլոր հակափաստարկներին հատ առ հատ պատասխան տրվեց, ինչը, կարծում եմ, նշանակում է, որ գործընթացի ներքաղաքական կոմպոնենտը դրանով փորձ էր արվում փակել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ