ՎՊ-ն խախտումներ է գտել գրեթե բոլոր ոլորտներում. Առավոտ
Հատուկենտ գերատեսչության ղեկավարներ եղան, որոնք այս օրերին հրապարակային պարզաբանումներ ներկայացրին Վերահսկիչ պալատի՝ վերջերս ներկայացրած հաշվետվությանը: Մինչդեռ ՎՊ-ն գրեթե բոլոր ոլորտներում էլ թերացումներ ու խախտումներ էր հայտնաբերել: ՎՊ-ն, ի թիվս այլ ոլորտների, անցյալ տարի վերահսկողություն է իրականացրել նաեւ ֆինանսների նախարարությունում: Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն պարտադիր պետք է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալություն ներկայացնի բանկում 200 միլիոն դրամի չափով «երաշխիքային ավանդ»-ի առկայության մասին տեղեկանք, սակայն պալատը պարզել է, որ տրամադրված 5 թույլտվությունից առկա են դեպքեր, երբ թույլտվության տրամադրման պահին երաշխիք չի եղել, կամ եղած բանկային երաշխիքը հետագայում բացակայել է: Պալատի մասնագետների ներկայացմամբ՝ հաշվապահական հաշվառումը ոչ պատշաճ վարելու, ֆինանսական հաշվետվությունները թերի կազմելու արդյունքում ոչ ճիշտ արտացոլված (նվազեցված) ԱԱՀ-ի եւ շահութահարկի ներկայացման հետեւանքով միայն 2012 թվականի ընթացքում որոշ ընկերությունների մոտ առաջացել են լրացուցիչ հարկային պարտավորություններ՝ 60,676.3 հազար դրամի չափով, որը նույնպես նպաստել է վնասաբերությանը: Պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից վճարվող շահութաբաժինների ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ վնասաբերության պատճառով միայն «Էներգակարգաբերում», «Հաշվարկային կենտրոն» եւ «Անալիտիկ» ՓԲ ընկերությունների մոտ են առաջացել վճարման ենթակա շահաբաժիններ, որոնք համապատասխանաբար կազմել են 3,122.5 հազար դրամ, 1,755.0 հազար դրամ եւ 4,525.0 հազար դրամ: Պալատն ուսումնասիրել է նաեւ բնապահպանության ոլորտը: «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում ՎՊ-ն, մասնավորապես, բացահայտել է, որ արգելոցի տարածքում ֆիզիկական անձի կողմից արգելոցային ռեժիմի խախտմամբ իրականացվել է ապօրինի հողօգտագործում: Ամբողջական հոդվածը՝ այստեղ