Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյանը «x-իկ, 0-իկ» խաղաց (տեսանյութ)

Հասարակություն
eqspo

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքը կորցնելուց հետո անգործ չի մնա. այսօր «Կրթություն եւ կարիերա միջազգային Էքսպո-2014»-ի ժամանակ նրան վստահեցրին ցուցահանդեսի մասնակիցները։ Երեք օր տևող ցուցահանդեսին իրենց կրթօջախներին հատուկ տաղավարներով ներկա էին ՀՀ գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական, միջին մասնագիտական հաստատությունները ու կրթօջախները։ Արմեն Աշոտյանը շրջեց բոլոր տաղավարներով, գնումներ կատարեց եւ հասցրեց անգամ խաղալ «x-իկ, 0-իկ»։ «Կրթություն եւ կարիերա միջազգայի Էքսպո-2014»-ի նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև. «Մենք իրականում կրթական զարգացումների մեջ տեղավորվում ենք լավագույն տենդենցներում, բաց ենք, մնում է այս ամենը ավելի լավ ծառայի մեր հասարակությանը։ Առանց կրթություն չկա կարիերա», -ասաց Աշոտյանը։ Մանրամասները՝ տեսանյութում