A
A
Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող հայաստանյան և միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:
Այն կազմակերպվել է Enterprise Armenia-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումներին, առկա հնարավորություններին, ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը, կրթության զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետն անդրադարձել է վերոնշյալ ուղղություններով ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և միջոցառումներին, պատասխանել ներկաների մի շարք հարցերի