ՎՊ-ն հայտնաբերել է «կասկածելի» հղիների. Առավոտ
Սոցիալական ոլորտում ՎՊ-ն հայտնաբերել է «կասկածելի» հղիների, որոնք որոշ ընկերություններում աշխատանքի են ընդունվել եւ պայմանագիր են կնքել հղիության նպաստ ստանալուց ընդամենը 1-2 ամիս առաջ: Ընդ որում, այս ընկերությունները բավականին հնարամիտ են գտնվել հօգուտ հղիների պետությունից հնարավորինս ավելի գումար «պոկելու» համար: Օրինակ՝ մինչ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ուղարկելը, այդ հղիների աշխատավարձերը բավականին բարձրացրել են, իսկ սա նշանակում է բարձր աշխատավարձ՝ բարձ նպաստ: Բացի աշխատավարձերի բարձրացումից՝ ընկերությունները նաեւ բավականին մեծ պարգեւատրումներ են նշանակել հղիներին: Ըստ ՎՊ-ի՝ «Հղիության եւ ծննդաբերության արձակուրդին նախորդած ժամանակահատվածում ակնհայտորեն բարձրացվել են նպաստառուների աշխատավարձերը, հավելյալ վճարները եւ մասնավորապես պարգեւատրումները»: Մոտ 2 միլիոն դրամ նախատեսվածից ավելի գումարը առաջին հայացքից պետք է որ չանհանգստացնի՝ կարծելով, որ մեր երկրում ծնելիությունն է բարձրացել, սակայն ՎՊ-ն հակառակն է արձանագրել. «2013թ. ընթացքում ծնված երեխաների թիվը 2012թ. համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ վճարվել է 1,391,795.2 հազար դրամ ավելի գումար, որը մասամբ պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններով»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ