«Դռնփակ նիստ է, ինչի՞ց եք վախենում». «Փաստինֆո»
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ներկայումս «դռնփակ» քննարկումներ է անցնում Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Փակ դռների հետևում քննարկումների մասնակիցները խոստանում են մոտ ժամանակներս բացել փակագծերը եւ «գաղտնազերծել» փոփոխությունները: Հայտնի է, որ որոշ նորամուծություններ միանշանակ չեն ընդունվում, այդ թվում՝ մասնագետների կողմից: Ըստ ՀՀ Ազգային ժողովի կայքէջում տեղադրված նախագծի, որը վերջնական տարբերակը չէ, որոշակի փոփոխություններ կան դատական վարույթի հրապարակայնության կամ այն սահմանափակելու հարցերում: «Շատ հաճախ է պատահում, որ թվում է շատ դեմոկրատական քայլ է. թվում է, որ այստեղ ամեն ինչ գոնե այդ մասով արվել է մեղադրյալի շահերից ելնելով, թվում է, թե հրապարակայնություն է տեղի ունենալու, մարդու իրավունքներն ավելի լավ են պաշտպանվելու: Շատ հաճախ է պատահում, որ փորձելով իբրև թե մի լավ բան անել, ստանում ենք ճիշտ հակառակ էֆֆեկտը: Վախենում եմ, որ սա այն դեպքն է, որ հակառակ էֆֆեկտն ենք ստանալու՝ նախաքննությունը ավելի մտնելու է ստվեր»,- կալանավորման կամ դրա ժամկետը երկարացնելու վերաբերյալ նիստերը դռնբաց անցկացնելու նոր դրույթը այսպես մեկնաբանեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ խնդիրն ունի նաև երկրորդ կողմ: Փաստաբանը պարզաբանեց, որ օրենսդիրը գործող օրենսգրքում դռնփակ դատական նիստեր էր նախատեսել այն պատճառով, որ հիշյալ դատական նիստերին քննիչը պետք է ներկայացնի գործի նյութերից որոշակի հատվածներ, որոնցից կբխեր, որ անձը հիմնավոր ձևով կասկածվում է ինչ-որ հանցագործության կատարման մեջ: Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում այդպիսի նյութերի հրապարակայնացումը ցանկալի չէ, նույնիսկ հակացուցված է, օրենսդիրը նախատեսել էր դռնփակ քննություն: Դա հնարավորություն է տալիս պաշտպաններին դատարանին ասելու, որ քննիչից նախաքննության հետ կապված հնարավորինս շատ նյութեր պահանջի, քանի որ «դռնփակ նիստ է, ինչի՞ց եք վախենում»: Մանրամասներն այստեղ