Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ–ն նիստի օրը  տեղափոխեց (տեսանյութ)

Քաղաքականություն
41d5a2bf9d4667380adc54d7db2e91a2

Ապրիլի 11-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ ենտրոնի տարածքային կազմակերպության “Սայաթ-Նովա” շրջանային կազմակերպության “Սայաթ-Նովա” 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 99 անդամներից մասնակցում էին 96ը: Ժողովը վարում էր “Սայաթ-Նովա” 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը, օրակարգում եղելէ ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին ընտրեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և պատասխանեց ժողովի մասնակիցների հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը մասնավորեապես ասել է.  «Երևի լսել եք ինչ-որ հայտարարություններ, ինչ-որ առաջարկություններ՝ ջոկատներ ձևավորել, գնալ Սիրիա կռվել և այլն: Դա կլինի ամենամեծ հիմարությունը, դա կլինի մեր երկիրը վտանգի մեջ գցելու ամենամեծ քայլը»։ Ըստ նրա՝ հայերը պետք  է չեզոք լինել, չեն կարող կողմ դառնալ։ Ի դեպ, հայտնի դարձավ, որ ՀՀԿ—ն կիրակի է նիստ գումարելու, ոչ թե երկուշաբթի եւ հայտնելու վարչապետի թեկնածուի անունը։