Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրի մարզպետարանը հերքում է բնապահպանների տեղեկատվությունը

Հասարակություն
16c15aec46d5c0273a24a4259de7b07a

Տանձուտ եւ Արմավիր համայնքները Սեւանա լճի ջրից չեն օգտվել եւ չեն օգտվում. տարածվել է ապատեղեկատվություն։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից՝ անդրադառնալով «Էկոլուրի» հրապարակմանը։ Արմավիրի մարզի Տանձուտ եւ Արմավիր համայնքները երբեք Սեւանի լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրից չեն օգտվել եւ չեն օգտվում, քանի որ նշված համայնքներում ոռոգումը կազմակերպվում է այլ համակարգերի միջոցով, հետեւաբար այս համայնքներին Սեւանա լճից սնվող համայնքների թվում «ներառելը» պարզ ապատեղեկատվություն է: Սա առաջին դեպքը չէ, երբ հղում է կատարվում մարզի բնակիչներին եւ համայնքապետերին՝ ամեն կերպ փորձելով տպավորություն ստեղծել, թե կառավարության նախաձեռնությունն իրականում ուղղված է ոչ թե գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահվելուն, այլ «քողարկված» ուրիշ նպատակներ է հետապնդում: Ափսոսանքով արձանագրում ենք, որ նման հրապարկումները բնակչությանն ակնհայտ մոլորեցնելու նպատակ ունեն եւ ստեղծում են «հավաստի տեղեկատվության» իմիտացիա: Հիշեցնենք՝ ըստ էկոլուրի հրապարակած տեղեկատվության՝ Արմավիր գյուղի բնակիչներն ասում են. «Գյուղացիների հաշվին իրենք ուզում են բացթողումներ անեն, որպեսզի աշխատեն կասկադները, հետո այդ էլեկտրաէներգիան, որը ստացել են շատ էժան, շատ բարձր գնով վաճառեն ժողովրդին, անունն էլ դնում են գյուղատնտեսություն»։