Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանյան «քովորքինգ» կամ «չգրասենյակ» (տեսանյութ)

Հասարակություն
GlYRfWOxcRY

Այսօր դասական գրասենյակներին փոխարինելու են եկել քովորքինգները (coworking) կամ «չգրասենյակները»: Երեւանում դրանք ընդամենը մի քանիսն են։ Առաջինը հիմնադրվել է 2010թ.: Այստեղ հավաքվում են ազատ գրաֆիկով աշխատողները, ստանում իրենց աշխատանքի համար անհարժեշտ պայմանները՝ ժամավճարի դիմաց։ Երեւանյան «քովորքինգ» այցելողներից Արմինե Բեքարյանը նշում է, որ նմանատիպ տարածքները անձնական ազատության հնարավորության տեղ են: Ինչ վերաբերում է վարձավճարներին, ապա քովորքինգի կազմակերպիչ Վաչագան Գրաթյանը նշեց, որ այն ֆիքսված գումար չէ: Ի դեպ, Երեւանյան քովորքինգի աշխատակիցները հնարավորություն ունեն դառնալ նաեւ աշխարհի այլ երկրների նմանատիպ գրասենյակների անդամ, որը նրանց մի շարք առավելություններ է տալիս։ Երեւանյան քովորքինգ գրասենյակի առաջին կազմակերպիչներից մեկը` Լիլիթ Պետրոսյանը, խոստովանում է. «Աշխատում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որը շատ ֆորմալ չի լինի, կլինի ազատ ու մարդկանց թույլ կտա ոչ միայն աշխատել, այլ նաեւ մտածել, վայելել իրենց ժամանակը»: Մանրամասները`տեսանյութում: