Թուրք մտավորականի հիմնական ուղերձը ապրիլի 24-ին ընդառաջ
Երեկ Կապիտոլիումում նշվել է Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցը. հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Կոնգրեսի Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի, Հայաստանի դեսպանատան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության և հայ-ամերիկյան կազմակերպությունների կողմից հրավիրված ամենամյա միջոցառմանը մասնակցել են Կոնգրեսի ավելի քան 20 անդամներ, օտարերկրյա պաշտոնյաներ, ամերիկահայ համայնքի առաջնորդներ, հոգևորականներ, Կոնգրեսի աշխատակազմի տասնյակ ներկայացուցիչներ ու արտաքին քաղաքականության փորձագետներ ամբողջ Վաշինգտոնից: Այս տարվա հիմնական բանախոսն էր թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան և Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջամարտիկ Ռագըփ Զարաքոլուն։ «Սարսափելի է այն, ինչ իմ պետությունը արել է ձեր հանդեպ», - ասել է Զարաքոլուն իր բացման խոսքում: Զարաքոլուի «Բելգե» հրատարակչությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրատարակվել է ավելի քան տասը հատոր աշխատություն, որի համար նա և նրա ընտանիքը հետևողականորեն հալածվել և բանտարկվել են թուրքական իշխանությունների կողմից` համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածի, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության մասին քննարկումները։ Հետաքրքրական է, որ Թուրքիայի քաղաքացիների համար, Թուրքիայից դուրս Հայոց ցեղասպանության քննարկման դեպքում, վերոհիշյալ հոդվածը նախատեսում է երեք անգամ ավելի բարձր տուգանք: Զարաքոլուի մասնակցությունը խորհրդանշում է այն ուժը և համարձակությունը, որ ձեռք են բերում ցեղասպանությունը դատապարտող բոլոր ակտիվիստները` թուրքական «լռության պատ» շարունակական կազմաքանդմանը զուգահեռ։ Այս տարվա հիմնական բանախոսն էր թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան և Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջամարտիկ Ռագըփ Զարաքոլուն։ «Սարսափելի է այն, ինչ իմ պետությունը արել է ձեր հանդեպ», - ասել է Զարաքոլուն իր բացման խոսքում: Զարաքոլուի «Բելգե» հրատարակչությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրատարակվել է ավելի քան տասը հատոր աշխատություն, որի համար նա և նրա ընտանիքը հետևողականորեն հալածվել և բանտարկվել են թուրքական իշխանությունների կողմից` համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածի, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության մասին քննարկումները։ Հետաքրքրական է, որ Թուրքիայի քաղաքացիների համար, Թուրքիայից դուրս Հայոց ցեղասպանության քննարկման դեպքում, վերոհիշյալ հոդվածը նախատեսում է երեք անգամ ավելի բարձր տուգանք: Զարաքոլուի մասնակցությունը խորհրդանշում է այն ուժը և համարձակությունը, որ ձեռք են բերում ցեղասպանությունը դատապարտող բոլոր ակտիվիստները` թուրքական «լռության պատ» շարունակական կազմաքանդմանը զուգահեռ։ Ամենամյա հիշատակումն առանձնացել է իր բարձրաստիճան հյուրերով և հոգևոր առաջնորդների մասնակցությամբ, որոնց թվում են Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Թաթուլ Մարգարյանը, Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ԱՄՆ-ի Հայկական եկեղեցու Արևելյան թեմի արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը և եպիսկոպոս Անուշավան Դանիելյանը, ինչպես նաև Փենսիլվանիայից Արա Չալյանը: Հիշատակման երեկոյին ներկա էին Կոնգրեսի ավելի քան 20 անդամներ, ներառյալ` Սենատի արտաքին հարաբերություններ նախագահ Բոբ Մենենդեսը, սենատորներ Ջեկ Ռիդը, Շելդոն Ուայթհաուսը և Էդ Մարքին, ինչպես նաև Կոնգրեսի Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնե կրտսերը, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Հայոց ցեղասպանության մասին բանաձևի աջակիցներ Ադամ Շիֆը, Ջոն Կոնյերս կրտսերը, և Գաս Բիլիրաքիսը, Ջուդի Չուն, Դեյվիդ Չիչիլինը, Քեթրին Կլարկը, Ջիմ Կոստան, Դենի Կ. Դեյվիսը, Ջենիս Հանը, Ջիմ Լանգեվին, Քերոլին Մալոնին, Ջիմ Մաքգավերնը, Լինդա Սանչեսը, Բրեդ Շերմանը, Ջեկի Սփեյերը և Դինա Թիտուսը: Ամերիկայի հայկական համագումար