Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-վրացական սահմանը կդառնա եվրոպական (տեսանյութ)

Հասարակություն
bagratashen

Հայ-վրացական սահմանակետը կվերազինվի: «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերում կներդրվեն սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ։ Այսօր Երեւանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակությունը, ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը։ «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագրի բյուջեն կազմում է 4.300.000 եվրո։ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հիսթեան ԵՄ նման ծրագրերը օգտակար է համարում Հարավային Կովկասի համար: «Ես հորդորում եմ երկու երկրների սահմանի կառավարման ոլորտի մարմիններին շարունակել իրեն փոխգոծակցությունը եւ ընդլայնել տեղեկատվության փոխանակումը»,- ասաց դեսպանը։ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն իր ելույթում նշեց, որ նոր ծրագիրը հիմնականում ուղղված կլինի Հայաստանի կառավարությանը սահմանի կառավարման ոլորտի մարմինների կարողությունների հետագա զարգացման հարցում աջակցության տրամադրմանը։ Նա նշեց նաեւ, որ այս ամենի համար անհրաժեշտ է հստակ իրավական դաշտ, ներգերատեսչական եւ միջգերատեսչական համագործակցության բարձր մակարդակ եւ սահմանի կառավարման ոլորտի մարմիններում թափանցիկություն: