Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելի քան քառորդ դար միայնակ՝ խոնավ և ցուրտ տնակներում (տեսանյութ)

Հասարակություն
gyumri

Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների վիճակն օր օրի վատթարանում է, նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները: Միայնակ տարեցներից շատերի տնակները վաղուց շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել կացարանները: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ամենօրյա այցելությունների ընթացքում փորձել են առավել ծանր վիճակում հայտնված մի շարք տարեցների հորդորել, որ նրանք համաձայնեն տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ, սակայն սովորաբար նրանց գերակշիռ մեծամասնությունը հրաժարվում է այդ մտքից՝ գերադասելով խոնավ և ցուրտ վագոն-տնակները: Անշուշտ, այս խնդրի լուծմանը պետք է մասնակցություն ունենան տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայողները: Գյումրու վագոն-տնակային ծանր պայմաններում բնակվող միայնակ տարեցներից մեկի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: