Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անընդունելի է կառավարության հայեցակարգն առանց հանրային քննարկումների. ՀԿ

Հասարակություն
ac9139b4f66f621cc2b004ee6fa2ba98

Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը: Այս փաստաթուղթն ունի հանրային կարեւորագույն նշանակություն, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է առաջիկա հինգ տարիների համար: Սակայն, հայեցակարգը հաստատվել է առանց հանրային քննարկումների եւ հանրային մասնակցության ապահովման: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անընդունելի են համարում առանց հանրային քննարկումների, առանց քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելու նման կարեւոր փաստաթղթի ընդունումը և գտնում են, որ այսպիսի գործելակերպը չի բխում հրապարակայնության, թափանցիկության, պետական կառավարմանը հանրային մասնակցության սկզբունքներից: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացնելով «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, դրա շրջանակներում առաջիկայում հիշյալ հայեցակարգը կներկայացնեն քաղաքացիական հասարակության քննարկմանը:   Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա Ինֆորմացիայի ազատության կենտրոն