Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշեցին ականավոր գիտնականի 100-ամյակը

Հասարակություն
գիտնական

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում նշեցին ականավոր գիտնական, ակադեմիկոս, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, «Կարմիր Աստղի» և «Աշխատանքային Կարմիր Դրոշի» շքանշանակիր, դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Գեորգիի Մաղաքյանի ծննդյան 100-ամյակը: Գիտնականի կյանքի հիմնական դրվագներին անդրադարձավ ակադեմիկոս Ռ. Ջրբաշյանը: Հ. Գ. Մաղաքյանը ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է ընտրվել 1948 թվականին: Պարոն Ջրբաշյանը, խոսելով ականավոր գիտնականի մասին, հատուկ անդրադարձավ ԳԱԱ երկրաբանական գիտությունների իստիտուտի հետ համագործակցութան տարիներին, որտեղ նա հիմնել և ղեկավարել է մետաղածնության և միներալաերկրաքիմիական դպրոցը: Մաղաքյանի ղեկավարությամբ կազմվել են նաև Փոքր Կովկասի և ՀՍՍՀ մետաղածնական առաջին քարտեզները` հեռանկարային տարածքների կանխատեսումային գնահատմամբ: Հ. Մաղաքյանի հիմնարար հետազոտությունները հիմք հանդիսացան հետագայում մետաղածնության, հանքային ֆորմացիաների, մետաղային հանքավայրերի համակարգման և ծագումնաբանական դասակարգման համար: Նրա ստացած օրինաչափությունները թույլ տվեցին հայտնագործել գունավոր և հազվագյուտ մետաղների մի շարք նոր հանքավայրեր և հանքային երևակումներ: