A
A
Ռուս պատվիրակներին կզրկե՞ն մանդատից (տեսանյութ)
Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի օրակարգում է ռուսական պատվիրակությանը մանդատներից զրկելու հարցը։ Այսօր մեկնարկած նստաշրջանում քիչ առաջ որոշվեց,որ այն կքննարկվի ապրիլի 10-ին։Իսկ ուկրաինական զարգացումները ԵԽԽՎ պատվիրակները կքննարկեն չորեքշաբթի՝ ապրիլի 9-ին։ Չնայած կար առաջարկ, որ երկու քննարկումները տեղի ունենան նույն օրը, բայց չընդունվեց՝ պատճառաբանությամբ, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մասին կարելի է խոսել՝ ուկրաինական իրավիճակը քննարկելուց հետո։ Ի դեպ, ԵԽԽՎ -ն պատվիրակություն կուղարկի Ուկրաինա՝ մայիսի 25-ի Նախագահի ընտրությունները լուսաբանելու համար։ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կտեւի մինչեւ ապրիլի 11-ը։