A
A
Երթը չկայացավ (տեսանյութ)
«Ապրիլի 6-ին ժամը 14:00-ին բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում: Տեղի է ունենալու երթ: Այս հավաքը տարբերվելու է մնացած բոլորից»։ Նման ակցիա էին կազմակերպել մի քանի երիտասարդներ։ Ակցիան տարբերվեց մնացած հավաքներից։ Ինչպես կազմակերպիչ Ռոբերտ Ալեքսանյանն է նշում. « Մենք հուսախաբ եղանք»։ Հավաքին եկել էին մի քանի հոգի։ Ակցիան ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի որդու էր, որը ներկա չէր ակցիային։ Կազմակերպիչը թեեւ հրաժարվեց տեսախցիկի առջեւ խոսելուց, բայց բոլորին ասաց. «Մարդ չկա, ես ի՞նչ մեղք ունեմ, որ ոչ մեկի մեջ թասիբ չկա ու չեն եկել, հուսախաբ եմ եղել»։