A
A
Կախված բաքը ապամոնտաժել են
Ապրիլի 5-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 8 շենքի տանիքում գտնվող 2 տոննա տարողությամբ ջրի բաքը թերի ապամոնտաժման արդյունքում կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տան տանիքից ապամոնտաժել են 2 տոննա տարողությամբ ջրի բաքը: