Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը հիշեց իր հրահա՞նգը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serj

Տիգրան Սարգսյանը 2013թ.   տարեվերջյան իր  ասուլիսում մի քանի անգամ շրջանցեց հրաժարական տալու հնարավորության վերաբերյալ հարցերը։ Մասնավորապես, լրագրողները հիշեցրին Սերժ Սարգսյանի խոսքը , եթե 2013-17թթ. ընթացքում ամեն տարվա կտրվածքով կառավարությունը չապահովի 7 տոկոսի տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: «Մենք պլանավորում ենք փետրվար-մարտ ամիսներին հանդես գալ հաշվետվությամբ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, հետո կստանանք ձեռնարկությունների հաշվետվությունները, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի 2013 թվականի տնտեսական աճի ցուցանիշները: Դա հնարավորություն կտա մեր մասնագետներին ներկայացնել հաշվետվություններ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, և բնականաբար, քաղաքական գնահատականները կտրվեն հենց այդ ժամանակ, երբ մենք կարողանանք գնահատել օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որ ազդել են տնտեսական աճի ցուցանիշների վրա: Եվ կհասկանանք, թե արդյոք կառավարությունն արել է առավելագույնն այդ քաղաքական թիրախը ապահովելու համար»,- 2013թ դեկտեմբերի 27-ի ասուլիսում ասաց Տիգրան Սարգսյանը։ Հրաժարականի վերաբերյալ նույն օրը  նա նաեւ նշեց, թե Սերժ Սարգսյանը իրենց առջև դրել է ավելի բարձր քաղաքական թիրախներ: «Հասկանալի է, որ այդ թիրախներին հասնելու համար մենք առավելագույն ջանքեր պետք է գործադրենք և պետք է հետագայում ներկայացնենք հաշվետվություն, թե որոնք են այդ ցուցանիշներին հասնելու մեր գործադրած ջանքերը, որոնք են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնք ազդել են այդ ցուցանիշների վրա և, բնականաբար, այդ հաշվետվությունը մենք կներկայացնենք նաև հանրությանը. կոնկրետ 2013թ. ցուցանիշը ինչպիսին է լինելու, որոնք են հիմնական այն ոլորտները, որոնք ապահովել են աճի բարձր ցուցանիշները, որոնք են այն ոլորտները, որտեղ դեռևս մենք ունենք ավելի վատ ցուցանիշներ. կփորձենք ձեզ հետ միասին մանրամասն վերլուծել օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները, որոնք խանգարում են կառավարությանը ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ ապահովելու գործում»,-ասել էր Տիգրան Սարգսյանը։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը հունվարի 15-ին ԵԿՄ համագումարում ասել էր.« 2013թ.-ին տնտեսական աճը մեր երկրում իր չափով զիջել է 2012թ.-ի տնտեսական աճին: 2012թ-ին մենք ունեցանք 7% տնտեսական աճ, իսկ 2013թ-ին՝ ակնկալվում է 3,5%»։ Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը երեկ Սերժ Սարգսյանին հրաժարականի դիմում  է ներկայացրել,որն ընդունվել է։