Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ հնարավոր է վաղն արթնանանք, պարզվի Սերժն է հրաժարական տվել». Առավոտ

Քաղաքականություն
Vahagn-Xachatryan1

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Aravot.am»-ի հարցին՝ սպասելի՞ էր իր համար Տիգրան Սարգսյանի հրաժարականը, պատասխանեց. «Ամեն վայրկյան էլ սպասելի է՝ իր հրաժարականն էլ, Սերժ Սարգսյանինն էլ… Երկրում ստեղծված այս պայմաններում, այս իրավիճակում, երբ իշխանություն չկա Հայաստանում՝ ամեն ինչ սպասելի է: Ու այդ վիճակն արդեն առաջին օրը չի, առաջին տարին չի: Ընդհանրապես իշխանություն չկա: Հանրապետական կուսակցությունն իր ղեկավարներով, վարչապետով, Սերժ Սարգսյանով, նրանք վաղուց արդեն չեն ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց ընտրվելուց, ավելի ճիշտ՝ չընտրվելուց սկսած: Այնպես որ այս հրաժարականը անակնակալ չէր կարող լինել, ցանկացած պահի պետք է սպասել, որ շատ հնարավոր է վաղն արթնանանք, պարզվի Սերժն է հրաժարական տվել, մյուս օրն արթնանանք՝ Հանրապետականն ամբողջովին»: Մեր դիտարկմանը՝ բայց չէ՞ որ հայտնի է, որ իշխանությունը «կառչած է աթոռից», Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչինչ, ոչինչ… բոլորն էլ կառչած են, բայց չեն զգում, թե երբ են կորցնում այդ իշխանությունը: Յանուկովիչն էլ էր կառչած՝ տեսա՞ք, թե ինչ եղավ… Իշխանության համար ամենամեծ վտանգը կայանում է նրանում, որ կտրվում են իրականությունից, կորցնում են իրականության զգացողությունը: Իսկ իրենք հաստատ իրականությունից կտրված են, երբ իրենց բացատրում ես, որ մարդիկ վատ են ապրում՝ չեն պատկերացնում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ